Կարեն Բեքարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը ակտիվ է գնահատում  

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը բավականին ակտիվ է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով ղարաբաղյան հիմնախնդրի ուղղությամբ տարված աշխատանքը՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Երբ որ անդրադառնում ենք ղարաբաղյան հիմնախնդրին, ամբողջ պատկերը ներկայացնելու համար մենք այն բաժանում ենք մի քանի հիմնական բաղադրիչների: Առաջին բաղադրիչը բանակցային գործընթացն է, որը եւս կարելի է դիտարկել մի քանի հարթությունում: 2017 թվականին մենք ունեցել ենք համանախագահների 10-ից ավելի հայտարարություն, այսինքն՝ ուղղակիորեն միջնորդությամբ զբաղվող կառույցի կողմից տարվող գործընթացը ակտիվ է եղել, այսինքն՝ միջինը ամսական 1 հայտարարություն, իսկ եթե դրան գումարենք հայտարարությունները, որոնց հաջորդել կամ նախորդել է ինչ-որ իրադարձություն՝ տարածաշրջանային այց, արտգործնախարարների հանդիպումներ, կարելի է իսկապես եզրակացնել, որ համանախագահությունն ակտիվ է աշխատել: Մյուս կողմից՝ նույն գործընթացի մեջ մենք ունենք նաեւ հենց համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները, որոնք իրենց աստիճանով ավելի բարձր մակարդակի են: Ունեցել ենք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահների համատեղ հայտարարություն»,-նշեց Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ միջնորդները եւ բանակցության կողմերը գործընթացը երկու ուղղությամբ են փորձել կազմակերպել: Խոսքը վստահության միջոցների, ինչպես նաեւ բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչը առաջ մղելու մասին է:

ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ սահմանային իրավիճակին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ անտրամաբանական է ակնկալել քաղաքական կարգավորում, երբ շարունակվում են կրակոցները, լինում են զոհեր եւ վիրավորներ թե զինվորների, թե խաղաղ բնակչության շրջանում:

«Այսինքն՝ եթե ուզում ենք, որ լինի իրական բեկում, առաջին հերթին սահմանին պետք է լինի հանդարտություն»,-ասաց Կարեն Բեքարյանը:

«Անցնող տարում սահմանայինմիջադեպերի հետևանքով եղել են զոհեր եւ վիրավորներ: Ասել, որ լիցքաթափում է եղել՝ տարվա կտրվածքով, սխալ կլինի: Լիցքաթափման տարրեր կարելի է տեսնել միայն ժնեւյան հանդիպումից հետո»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ խիստ կարեւոր է սահմանի վերազինման հարցը, ինչի արդյունքում էապես նվազել են դիվերսիոն ներթափանցման փորձերը:

Խոսելով տարածաշրջանային հարցերից՝ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակել են փորձերը Հայաստանին մեկուսացնելու ուղղությամբ:

«Ադրբեջանի համար տարին ունեցել է որոշակի բարդություններ, որոնք իրականում շարունակականության մեջ են եղել, եւ բոլոր միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների ոլորտի մշտադիտարկմամբ, շարունակում են այդտեղ հետընթաց արձանագրել: Մասնավորապես, մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար չածելը: Երկրի իմիջին բավական մեծ հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայտումները, շարունակվեցին բռնաճնշումները քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը