Թուրքիային տրվելիք ռուսական վարկը կկազմի Ս-400-ի մատակարարման պարտավորագրի 55 տոկոսը
1 րոպեի ընթերցում
![Թուրքիային տրվելիք ռուսական վարկը կկազմի Ս-400-ի մատակարարման պարտավորագրի 55 տոկոսը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917650.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարություններն արդեն ավարտել են բանակցությունները, մնացել Է հաստատել ամփոփիչ փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պարտավորագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը նրանք մուծում են որպես կանխավճար, 55 տոկոսը ռուսական վարկային միջոցներն են»,- ասել Է Չեմեզովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Առաջին մատակարարումները պլանավորում ենք սկսել 2020 թվականի մարտին»,- նշել Է «Ռոստեխ»-ի ղեկավարը: Նա նաեւ ճշտել Է, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ չորս դիվիզիոն Ս-400 համալիրների գնման պարտավորագրի արժեքը կազմում Է 2,5 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: