Թուրքական զորամասերից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Թուրքական զորամասերից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917513.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորման դեպք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական Haber7-ը:
Զանգվածային թունավորման հետևանքով հոսպիտալացվել է 70 զինծառայող:
Թունավորվածների առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: