Թուրքիայում PKK-ի հետ բախման հետևանքով թուրքական զինուժը նոր կորուստներ է կրել
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում PKK-ի հետ բախման հետևանքով թուրքական զինուժը նոր կորուստներ է կրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917385.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում թուրքական զինուժը նոր կորուստներ է կրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հետ բախումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով Շեմդինլիում երկու թուրք զինվոր է սպանվել: Եվս մեկը մահացել է ինքնաշեն պայթուցիկի գործի դրվելու հետևանքով:
PKK անդամների դեմ գործողությունների արդյունքում վիրավորվել է երեք թուրք զինվոր: