Life

Վլադիմիր Պուտինը հոկեյ է խաղացել Կարմիր հրապարակում

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը հոկեյ է խաղացել Կարմիր հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի պաշոտնական կայքը։ «Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գիշերային հոկեյի լիգան հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Պուտինի և ռուսական հոկեյի վետերանների նախաձեռնությամբ։ Նպատակն է եղել բարձր տարիքի մարդկանց ներգրավումը սպորտում, Ռուսաստանում հոկեյի՝ որպես ազգային սպորտաձևի հանրայնացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում