Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:

Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրությանը և ավելացրել, որ ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

Կարեն Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:

Անդրադարձ է կատարվել նաև Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը և այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին:

Հայերեն English Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան