Տնտեսություն

«Գեոկոսմոս»-ը Հայաստանում կապահովի սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման պայմաններ

1 րոպեի ընթերցում

«Գեոկոսմոս»-ը Հայաստանում կապահովի սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում կներդնի ավելի քան 300 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Միջոցների տրամադրման նպատակն է ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ:

Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում