Ստամբուլի կենտրոնական հրապարակում արգելվել են ամանորյա տոնակատարությունները
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլի կենտրոնական հրապարակում արգելվել են ամանորյա տոնակատարությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916931.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և դրան հարակից շրջաններում ամանորյա տոնակատարություններն արգելվելու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական T24-ը, այս մասին հայտնել են Բեյօղլու թաղամասի ոստիկանությունից:
Իրավապահ մարմիններն արգելքը պայմանավորել են հնարավոր միջադեպերը կանխելու անհրաժեշտությամբ: Հիշեցնելով նախորդ տարի ամանորի գիշերը «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած հարձակումը՝ ոստիկանությունից հայտնել են, որ ամանորի գիշերն արգելվելու են հավաքներն ու տոնակատարությունները:
2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: