Սպորտ

Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում կարող էին 9 մեդալ նվաճել. Փաշիկ Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում կարող էին 9 մեդալ նվաճել. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 մեդալ կնվաճեր աշխարհի առաջնությունում, եթե մասնակցեր դրան:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Մեր նախկին մարզիչների, մարզիկների սխալի պատճառով մեզ թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը: Ես մասնակցեցի աշխարհի առաջնության ընթացքում կայացած համաժողովին, որտեղ քննարկվեց խթանիչ միջոցներ օգտագործած երկրների հարցը: Անհեթեթություն եմ համարում այն, որ այս մարզիկներ են պատասխան տալիս Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործած մարզիկների փոխարեն: Եթե մեր հավաքականն աշխարհի այս առաջնությանը մասնակցեր, կարող էր նվաճել ևս 9 մեդալ: 3 ոսկե մեդալ կնվաճեր Սիմոն Մարտիրոսյանը, քանի որ 30 կգ ավելի քաշ է բարձրացնում այն քաշից, որը եղավ աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնը բարձրացրեց 404 կգ, մինչդեռ Սիմոնը բարձրացնում է 433 կգ: Իսկ Անդրանիկ Կարապետյանն իր ամենավատ արդյունքով կարող էր հաղթել երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին: Գոռ Մինասյանն էլ կարող էր լինել երկրորդը»,-շեշտեց Ալավերդյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունն այս տարի կայացավ ԱՄՆ Անահայմ քաղաքում, որին Հայաստանի հավաքականը չմասնակցեց որակազրկման պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում