Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը միջազգային մրցույթի հաղթողների թվում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվել են հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը ճանաչվել է որպես հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրօգուտ ուղղվածություն ունեցող նախագծերի աջակցման մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով ստացվել էր 96 հայտ՝ 25 երկրներից, որոնցից ընտրվել էին 7 ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն: Հարկ է նշել, որ կենտրոնի կողմից մրցույթին ներկայացված և հաղթողների ցանկում հայտնված «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ արդեն իսկ լուրջ բարեփոխումներ են իրականցվել այս ոլորտում, ինչն էլ գնահատվել է կազմակերպիչների կողմից:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը