Կարծիքներ

Կիրո Մանոյանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը  մտահոգիչ է համարում

1 րոպեի ընթերցում

Կիրո Մանոյանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը  մտահոգիչ է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր և պատասխանատվություն: Նախիջևանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաև Իրանը»-, ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես Նախիջևանի ռազմականացումը պետք է մտահոգի բոլոր երկրներին, որոնց համար կարևոր է տարածաշրջանում կայունության պահպանումը, որովհետև իրավիճակի սրման դեպքում շատ ուժեր կարող են մտնել հակամարտության մեջ, և դրա ելքը կանխատեսել անհնար կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում