Իրանի դեսպանը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման մեծ ու լուսավոր հեռանկար է տեսնում

2 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ազատ տնտեսական գոտու բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա ավելացրեց, որ իրանցի գործարարների համար «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու խթան կարող է դառնալ տնտեսական շահը: Դեսպան Սաջադին կարևորեց սահմանակից Սյունիքի մարզի հետ առևտրային կապերի խթանումը և համոզմունք հայտնեց, որ Կապանում բացվելիք առևտրային գրասենյակը նոր թափ կհաղորդի տնտեսական համագործակցությանը:

«Առաջիկայում Կապան է այցելելու մեծ պատվիրակություն, այցի ընթացքում հույս ունենք, որ ձեռք կբերվեն կարևորագոյն պայմանավորվածություններ»,-ընդգծեց Իրանի դեսպանը:

Դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Հայերեն English

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ

Լեհաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուբեն Ռուբինյանն աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահն է

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է խախտումներ

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին

Մոլդովայի վարչապետը հայտարարել է քաղաքացիների կենսակերպը բարելավելու և տնտեսության շարժիչները վերագործարկելու անհրաժեշտության մասին. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/08/26

Հայաստանն էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ