Տարածաշրջանային

Գարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը տեղափոխել է մեջլիս

3 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը տեղափոխել է մեջլիս

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայ համայնքը տևական ժամանակ է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում պատասխան է սպասում ներքին գործերի նախարարությունից: Վերջինս դեռևս չի պատասխանել Ստամբուլի նահանգապետարանի միջոցով պատրիարքարանի կողմից ներկայացված դիմումին: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը տեղափոխել է մեջլիս՝ գրավոր հարցում ուղղելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Գրավոր հարցման մեջ Փայլանը հիշեցրել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների հետևանքով չի կարող կատարել իր պարտականությունները: Նա նշել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ ստեղծվել էր Նախաձեռնող խումբ, որն էլ հատուկ դիմում էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները կազմակերպելու խնդրանքով, սակայն այդ դիմումին մինչ օրս պատասխան չի եկել, մինչդեռ ընտրությունները նախատեսվում էր կազմակերպել դեկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում:

Փայլանն ընդգծել է, որ համաձայն լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե «պետությունը Գարեգին Բեքչյանին չի ճանաչում որպես պատրիարքական տեղապահ և ցանկանում է, որ ընտրությունն արվի պատրիարքարանի մյուս երկու եպիսկոպոսների միջև»: «Պետության կողմից պատրիարքի ընտրություններին նման կերպ միջամտելը և գործընթացի այսքան ձգձգվելը համայնքի ներսում անհանգստության պատճառ է դարձել»,- փաստել է հայ պատգամավորը:

Նա Սոլյուից պահանջել է պատասխանել՝ արդյոք որն է պատրիարքական ընտրություններում պետության միջամտության հիմքը, իսկապես կա՞ միջամտություն պատրիարքական ընտրություններին, ինչպես նշել էր Ստամբուլի նահանգապետը: Բացի այդ, նա փորձել է հասկանալ, ո՞ն է ընտրության կազմակերպման գործընթացի ձգձգումը, եթե հայկական համայնքում կա համաձայնություն և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել: Ի վերջո, Փայլանը հարցրել է, թե ե՞րբ են ավարտվելու պատրիարքի ընտրությունն արգելելու փորձերը:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում