ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը դեռ ժամանակ է պահանջելու. Ֆրանսիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցն առանձին գործընթաց է եւ ներառված չէ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նրա խոսքով՝ սա երկար գործընթաց է եւ դեռ ժամանակ է պահանջելու:

«Սա Եվրամիության գործելակերպի մաս է կազմում, եւ ամեն անգամ պետք է հաշվի առնել այդ գործընթացում ներառված գործողությունների հաջորդականությունը: Այս գործընթացի համար շատ կարեւոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ համապատասխանեցումը. հենց այդ անհրաժեշտ պայմաններն ի մի բերված լինեն, վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը կտրվի, ինչն էլ ենթադրվում է՝ պետք է հանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացմանը: Ստացվում է այնպես, որ այս գործընթացը ավելի շատ պետք է ծավալվի հայտ ներկայացնող երկրում, քան Բրյուսելում»,-ասաց Ժոնաթան Լաքոտը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Հայերեն English Русский

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում