Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/915744.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել են 12 զինյալ, նրանց պատկանող ապաստարաններ ու պահեստներ: