Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար. դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները մոտ ժամանակներում կստորագրեն ներդրումների վերաբերյալ համաձայնագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ինքնին խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ ներդրումների ծավալի ավելացման համար:

«Այս համաձայնագիրը ոչ թե հստակ սահմանում է, թե որ ոլորտներում են ներդրումներ լինելու, այլ ընդհանուր ընթացակարգ է հետագայի համար, որ Ճապոնիայի ներդրողները իմանան եւ վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է օրենսդրությամբ: Այն պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության ժամանակ, երբ Ճապոնիան պետք է ներդրումներ կատարի: Հենց այս համաձայնագիրը հիմք է դրա համար»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ ներդրումների համար հետաքրքրության ոլորտներ կլինեն նորարարական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը:

Նրա կարծիքով՝ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկու երկրների փոխհարաբերությունների եւ գործընկերության համար, կան նաեւ այլ ոլորտներ, որոնք պետք է զարգացվեն:

«Հայտնի է, որ Ճապոնիան մեքենաներ, սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա է ներկրում Հայաստան, եւ լավ կլինի, որ հետագայում հնարավորություն տրվի, որպեսզի Ճապոնիան Հայաստան ներկրի նաեւ բժշկական սարքավորումներ: Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի, եւ կհետաքրքրի հայաստանյան շուկային: Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանմանը՝ կարծում եմ, Ճապոնիային կհետաքրքրեն հայկական գինին, մեղրը, նաեւ մրգաչրերը»,- ասաց Էյջի Տագուչին եւ հավելեց, որ 2018 թվականին կկայանա ամենամյա սննդամթերքի «Էքսպո»-ն, որի շրջանակում կներկայացվեն հայկական գինին, կոնյակը եւ այլ ապրանքատեսակներ:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին