Հասարակական

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

ԳԱՎԱՌ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ երթեւեկելի են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները՝ բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի եւ Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի, որտեղ բքի եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը՝ դեկտեմբերի 7-ի եւ 8-ի ընթացքում ճանապարհաշինարարներին, ընդհանուր առմամբ, հաջողվել է ճանապարհները մաքրել ձյան շերտից: «Այն տեղումների արդյունքում կազմել է 5-40 սանտիմետր: Տեղ-տեղ դեռեւս մերկասառույցը պահպանվում է, որի վերացման համար իրականացվում են մշակման աշխատանքներ: Վարդենյաց լեռնանցքում ու Ախպրաձորում դժվարանցանելի վիճակ է, որը հաղթահարելու համար այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում»,-պատմեց Գեւորգ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում