Տարածաշրջանային

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը քաոս կառաջացնի տարածաշրջանում. Չավուշօղլու

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը քաոս կառաջացնի տարածաշրջանում. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ԱԳ նախարարը խոսել է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

«Դա մեծ սխալ կլինի: Տարածաշրջանին կայունություն և խաղաղություն բերելու փոխարեն այն քաոս կառաջացնի: Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է»,- ասել է Չավուշօղլուն:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ տվյալ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն մուսուլմանական աշխարհի, այլև ընդհանրապես ողջ աշխարհի դեմ: Նախարարը նշել է, որ այս մասին թուրքական կողմի տեսակետը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ:

Նախօրեին խնդրի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ընդգծել էր, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար: «Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այս ամենը կարող է հանգեցնել Իսրայելի հետ մեր հարաբերությունների դադարեցմանը: Այստեղից ևս մեկ անգամ հորդորում ենք ԱՄՆ-ին զերծ մնալ նման քայլի գնալուց: Դուք չեք կարող նման բան անել: Նման քայլի պարագայում մենք 5-10 օրվա ընթացքում Ստամբուլում կհրավիրենք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով, որի ժամանակ շարժման մեջ կդնենք ողջ իսլամական աշխարհը»,- հայտարարել էր Էրդողանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքը նախատեսում է հայտարարել որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում