Տարածաշրջանային

Անկարայի նահանգապետարանն արգելել է քրդամետ կուսակցության կողմնակիցների ակցիաները

2 րոպեի ընթերցում

Անկարայի նահանգապետարանն արգելել է քրդամետ կուսակցության կողմնակիցների ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Անկարայի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:

Քրդամետ կուսակցությունը համացանցում՝ սոցիալական հարթակների միջոցով հայտարարել էր տարբեր ակցիաներ սկսելու նախաձեռնության մասին, որոնք պետք է իրականացվեն ի պաշտպանության կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև պատգամավոր Իդրիս Բալուքենի, ում գործերով դատական լսումները մեկնարկում են դեկտեմբերի 6-ից:

Նահանգապետարանի հայտարարության մեջ նման որոշումը մեկնաբանվում է նրանով, թե ահաբեկչական կազմակերպությունները կարող են թիրախավորել ակցիայի մասնակիցներին և գործողություններ իրականացնել: Անկարայի քաղաքային իշխանությունները նշել են, որ այդպիսով իրենք փորձում են պահպանել հասարակական կարգը, կանխել հնարավոր հանցագործությունների իրականացումը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գլխավոր շտաբից արած հայտարարության մեջ էլ նշվում է, որ Դեմիրթաշի պաշտպանությամբ զբաղվելու են 1250 փաստաբան, մինչև Սինջանի դատարանում, որտեղ մեկնարկելու են լսումները, կարող է տեղավորվել ընդամենը 20 մարդ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին:Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում