Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի և բարեկեցության համար. Արա Բաբլոյանը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս մեկ առիթ է համարում առկա խնդիրների և մարտահրավերների և դրանց հաղթահարման, լուծումների մասին խոսելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, թե իրենք շատ լավ գիտակցում են, որ դանդաղելու ժամանակ չունեն, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային: «Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշել՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպել ենք դրա հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության և լավատեսության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. «Եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը», սակայն նաև ասում է, թե մեր ունեցածը պետք է այնպես ծախսենք, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ ինքներս ենք մեծացրել մեր ուժերի սահմանները: «Ես կարող եմ ասել, որ 2018 թ. պետական բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ ինչ-որ չափով անհանգստացնում: Ոգևորում է, քանի որ տեսնում եմ պետական բյուջեի աճ, տնտեսական վերելքի միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման բացահայտ կամք, տեսնում եմ իրերը իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցների չապավինելու ձեռագիր: Այս ամենը ինձ ոգևորում է: Սակայն ես նաև տեսնում եմ, որ նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության հանդեպ»,- ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, թե շատ լավ գիտակցում է, որ այն, ինչ այսօր անում են, առաջիկա տարիներին մեծացնելու է հնարավորությունները նույն առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում, բայց ընդգծեց, որ հետագայում հարկավոր է ավելի լրջորեն աշխատել այս ոլորտների ֆինանսավորումը առնվազն չնվազեցնելու և ավելացնելու ուղղությամբ: «Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կլինի ետ բերել: Այս ոլորտում բարեփոխումները և օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելն է, չպետք է բացասական ազդեցություն ունենան ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե քաղաքացիների առողջության, թե առողջապահական համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրները կարգավորելու ճանապարհ: Արդյունքում նախագծի վերջնական տարբերակում էականորեն՝ 4 միլիարդ դրամով ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը՝ նախնական տարբերակի համեմատ»,- ընդգծեց Բաբլոյանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծին:

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան