Ստամբուլում ԻՊ անդամներ են ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում ԻՊ անդամներ են ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/915018.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վեց տարբեր հասցեներում իրականացված գործողությունների հետևանքով ձերբակալվել է 26 մարդ, ովքեր ԻՊ անունից գործողություններ են իրականացրել պատերազմական գոտիներում և մտադիր են եղել շարունակել այդ գործողությունները Ստամբուլում:
Իրավական գործընթաց է սկսվել ձերբակալվածներին երկրից արտաքսելու նպատակով: