Մովսես Հակոբյանը բավարար ու գոհացուցիչ է գնահատում Արցախում համահավաք զորախմբի զորավարժությունները

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտապի պետը բավարար ու գոհացուցիչ է գնահատում Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի անցկացրած զորավարժությունները: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ զորավարժությունները փաստեցին՝ տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստ է կրակ վարելու: «Հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականություն դարձնել»,-ասաց նա։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ռազմավարությունը պաշտպանողական էր, բայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է նաև հարձակողական ու հակահարձակողական օպերացիա։ «Հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել, այն հակառակորդին, որը կփորձի հատել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության սահմանը: Արցախին ու Հայաստանին լավ պատրաստված զինվորներ պետք են, բայց գերագույն խնդիրը ներդաշնակ ստորաբաժանում ունենալն է»,- ընդգծեց Հակոբյանը:

Զորավարժությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Լևոն Մնացականյանը, զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաևնշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակինև ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցինձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքերցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ ևպոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մերսահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմշնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենցնպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասաց Նախագահ Սարգսյանը: Նա խրախուսեց ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Համահավաք զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշեց, որ զորավարժության նպատակն է բնագծերի զբաղեցումը և պաշտպանության անցումը՝ ստուգելու զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, կատարելագործելու նրանց մարտական ունակությունները, ներդաշնակելու հարձակվողական օպերացիան: «Ուսուցանել ենք ծառայության պետերին, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հարձակվողական օպերացիայի նախապատրաստման և վարման գործում, ինչպես նաև կատարելագործել հրամանատարների հմտությունները հապճեպ պատպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Փարվանյանը:

Զորավարժությունն անց է կացվել տարբեր ստորաբաժանումների հետ միասին, որոնք կատարել են նույն ժամանակում նույն խնդիրները:

«Ըստ զորավարժության խնդրի՝պայմանական հակառակորդը ճեղքել է մեր առաջնագիծը: Զորախումբը խնդիր ունի կանգնեցնելու հակառակորդին, ստիպելու նրանց անցնել հապճեպ պաշտպանության և ճեղքելու պայմանական հակառակորդի պաշտպանությունը՝ մաս առ մաս ջախջախելով նրանց զբաղեցրած դիրքերը»,- ասաց Փարվանյանը:

Զորավարժություներին մասնակցել են բոլոր զորատեսակները՝ մի քանի հարյուր միավոր տեխնիկայով:

«Հատկանշական է այն, որ մեր զորախումբի առջև խնդիր է դրված ոչ միայն կանգնեցնելու պայմանական հակառակորդին, այլ նաև մեծ մասշտաբով հարձակում իրականացնելու: Համագործակցող համահավաք զորախմբով նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում»,- եզրափակեց Փարվանյանը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը