Փախստականների խնդիրների լուծման տեսակետից ՄԱԿ-ը Հայաստանը համարում է ռազմավարական կարևորություն ունեցող երկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով օգնական Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալը կարևորել է պատվիրակության այցը, նշելով, որ փախստականների ընդունման հարցում Հայաստանը երկարամյա փորձ ունի։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել թե՛ անցյալում և թե՛ ներկայում փախստականներին օժանդակելու և նրանց խնդիրները հոգալու ուղղությամբ՝ հատկապես անդրադառնալով 90-ականներին Ադրբեջանից, իսկ այնուհետև Իրաքից և Սիրիայից ներգաղթած հայ փախստականների ինտեգրման փորձին:

ԱԳ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները։ Նա անդրադարձել է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծում գտնվող գյուղերի բնակչության տեղահանմանը, ընդգծելով հումանիտար առաքելությամբ հանդես եկող կազմակերպությունների՝ բոլոր կարիքավորների համար հավասարապես և առանց խտրականության հասանելի լինելու անհրաժեշտությանը։ Նա իր գոհունակությունն է հայտնել Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյին՝ Արցախի Թալիշ գյուղի բնակիչներին հանդիպելու և նրանց խնդիրներին ծանոթանալու կապակցությամբ:

Աշոտ Հովակիմյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը շարունակում է օժանդակություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտություններից տուժածներին, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին։

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փախստականների խնդիրների համար լուծումներ գտնելու տեսակետից իրենք Հայաստանը համարում են ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, բարձր գնահատելով փախստականների ինտեգրման ՀՀ փորձը, հատկապես վերջին տարիներին Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց կրթական, սոցիալական և տնտեսական կարիքները հոգալու գործում:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին