Տարկետման իրավունքի սահմանափակումից դժգոհ ուսանողների հետ քննարկումները շարունակվում են. Արտակ Զաքարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվի: Օրենքով ակադեմիական տարկետման սահմանափակման հետ կապված դժգոհություններ ունեցող ուսանողների առաջադրած խնդիրները կարգավորվելու են կառավարության ենթաօրենսդրական ակտերով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ Նախագահը ստորագրել օրենքը, երբ ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները շարունակվում են:

«Մենք արդեն ասել ենք, որ օրենքը փոփոխությունների չի ենթարկվի: Ուսանողների առաջադրած հարցերը կարգավորվում են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով, որոնք մշակելու է կառավարությունը: Այսօր մենք ունենք աշխատանքային խումբ, որտեղ ներառված են ուսանողները, դասախոսական, գիտական և այլ շահագրգիռ կողմեր: Մեզ համար շատ օգտակար է այս աշխատանքը: Ասեմ, որ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը քննարկում ենք, որ կարողանանք հստակեցնել, թե որոնք են այն չափորոշիչները, որոնցով կարելի է հասկանալ, թե ովքեր են առանձնակի հնարավորություններով օժտված երիտասարդները, որ կարող են տարկետման իրավունք ստանալ կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զաքարյանը՝ նկատելով, որ կան քննարկման փուլում գտնվող առաջարկներ:

Փոխնախարարը նաև հավելեց, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն ինքնին տարկետման իրավունք է, որից կարող է օգտվել 400-500 անձ: Նա անիրականանալի է համարում ուսանողների առաջարկած ծրագիրը «բանակը բուհ բերելու մասին», քանի որ կարծում է, թե հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել:

«Դրանք տարբեր մոդելներ են, միայն արդյունքում կունենանք շատ վատ կրթություն, շատ վատ ծառայություն: Մենք հիմնովին բացատրել ենք, որ այդ գաղափարը զուտ ցանկություն է, որը կիրառական մեխանիզմներ մեր երկրի պարագայում չի կարող ունենալ»,- ընդգծեց Զաքարյանը:

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը