Հասարակական

Շիրակի մարզի ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմռան սպասարկմանը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմռան սպասարկմանը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմռան սպասարկմանը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 1 հանդիպել է մարզի ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական 4 ընկերության ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ձմռանը մարզի ճանապարհների մաքրման ու սպասարկման հետ կապված աշխատանքները:

Արթուր Խաչատրյանն ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ դժվարություններից ու դիմագրավել բնության անակնկալներին:

Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները մարզպետին ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները:

Պատասխանատուները վստահեցրել են, որ ձմեռային սպասարկման և պահպանման նախապատրաստություններն արդեն իսկ իրականացված են, և բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության բաժնից, չորս ընկերությունները սպասարկում են միջպետական նշանակության 114 կմ, հանրապետական` 250 կմ և տեղական նշանակության 215 կմ ճանապարհահատվածները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում