Արցախ

Սոֆիայում կայացել է Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն

1 րոպեի ընթերցում

Սոֆիայում կայացել է Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոյեմբերի 29-ին Սոֆիայում կազմակերպել է ընդունելություն՝ Բուլղարիայում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ շանսոնյեին։ Ելույթով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, «Յունիքրեդիթ» բանկի տնօրեն Լևոն Համբարձումյանը:

Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվագներ ներկայացրեց իր հարուստ ստեղծագործական կյանքից:

Սոֆիայում գտնվելու ընթացքում Շառլ Ազնավուրը հարցազրույցներ տվեց բուլղարական առաջատար հեռուստաընկերություններին և լրատվամիջոցներին, մասնակցեց «Սլավի շոու» հեռուստատեսային շոու-ծրագրին:

Նոյեմբերի 30-ին Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում