Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է նշանակվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին և նախանշելու զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը: Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ծանրակշիռ ավանդը կունենա հայ-բրազիլական կապերի սերտացման ու փոխգործակցության զարգացման գործում և կարևորել արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-բրազիլական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում, և այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու:

Հանրապետության Նախագահը կարևորել է Բրազիլիայի հայ համայնքի դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բնական կամուրջ:

Դեսպան Սանկտոսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև բարեկամական կապերի խորացմանը՝ նշելով, որ Բրազիլիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում այցելելով Հայաստան, արդեն հասցրել է պատկերացում կազմել փոխգործակցության առաջիկա կարևորագույն ուղղությունների մասին: Իրականացվելիք աշխատանքների թվում դեսպանը կարևորել է նաև Հայաստանը Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը:

Հանրապետության Նախագահը և Բրազիլիայի դեսպանը երկուստեք կարևորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի գործունեությունը:

Հայերեն العربية English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ