Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Հայաստանի, Ռուսաստանի միջև, ընդհանրապես, տնտեսական համագործակցությունն է գտնվում բարձր մակարդակի վրա: Հատկապես կառանձնացնեի տրանսպորտի, կապի ոլորտը: Ինչպես գիտեք, վերջերս ՌԴ վարչապետի` Հայաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Դա ենթադրում է համատեղ աշխատանք մի շարք ուղղություններով: Մասնավորապես, հայաստանյան ավտոմեքենաների անխափան մուտքի ապահովում և անցում Ռուսաստանի տարածքով, նույնը՝ ռուսաստանյան ավտոմեքենաների համար Հայաստան մուտք գործելու դեպքում: Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, ապա այն պետք է առավել կանոնակարգված դարձնել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարը նշեց, որ օրենսդրորեն դաշտը կարգավորված է: Այժմ վերահսկողությունն է ուժեղացվում:

«Աշխատում ենք այն ուղղությամբ, որ չթույլատրվի իրականացնել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Սահմանին տրանսպորտային տեսչությունն անցկացնում է միջոցառումներ, խախտումների դեպքում տուգանում: Մենք բնակչությանը հորդորում ենք ճանապարհորդությունը սկսել ավտոկայաններից, քանի որ այնտեղ ստուգվում է ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, կա թվային սարք, որով վերահսկվում է, թե վարորդը քանի ժամ է վարել ավտոմեքենան: Շարժվելուց առաջ վարորդները բժշկական ստուգում են անցնում, վերահսկողական աշխատանքները շարունակվում են»,-ասաց նախարարը:

Խոսելով Ռուսաստանի հետ առաջիկա փոխայցերից՝ նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբերին նա Ռուսաստանում մասնակցելու է «Տրանսպորտային շաբաթ» միջոցառմանը: Քննարկվելու են տարածաշրջանային տրանսպորտային խնդիրները:

Հայերեն English

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը