Դժվար է ամբողջ փաթեթից առանձնացնել կարգավորման մեկ կամ երկու տարր ու փորձել համաձայնության հասնել. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և փորձել համաձայնության հասնել դրանց շուրջ: Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ես արդեն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նշեցի, որ բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար: Դրանք ամփոփված են փաստաթղթում, որոնք սկսած 2007 թ., հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ և ամբողջությամբ մնում են սեղանի վրա: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել` եկեք սրանց շուրջ համաձայնության հասնենք, որովհետև դրանց հավասարակշռող տարրերն այդ պարագայում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որին մենք ձգտում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը դրական համարեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպումից հետո դրական են արտահայտվել: «Շատ կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի առաջ գնալ կարգավորման հարցում: Համանախագահները դրանով զբաղվում են, բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երեք համանախագահների հետ հանդիպում ունեցան, մենք այժմ կվերլուծենք մեր ամերիկյան և ֆրանսիական գործընկերների հետ, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել պայմաններ ստեղծել կարգավորման հասնելու համար: Սակայն ես չափազանց լավատեսություն չեմ հայտնի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ