Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն առաջարկել է վերանայել անդամակցությունը ՆԱՏՕ-ին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն առաջարկել է վերանայել անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յափչին Թոփչուն կարծում է, որ երկիրը պետք է վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, քանի որ դաշինքը թշնամական քաղաքականություն է իրականացնում Անկարայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Թոփչուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը պետք է շտապ վերանայվի երկրի խորհրդարանում:

ՆԱՏՕ-ի Trident Javelin զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայում, տեղադրվել է ցուցապաստառ՝ դաշինքի «հակառակորդների» նկարներով: Դրանցից մեկում եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: «Թշնամիների» շարքում եղել է նաև Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի պատասխան՝ Թուրքիան որոշել է հետ կանչել զորավարժություններին մասնակցող 40 թուրք զինծառայողներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկու անգամ ներողություն է խնդրել Թուրքիային վիրավորելու համար: Միջադեպի կապակցությամբ ներողություն է խնդրել նաև Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենը, սակայն Թուրքիայում դա բավարար չեն համարում:

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը նշել է, որ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով ենթարկվում է ճնշումների այնտեղից, որտեղից անհնար էր սպասել: «Այդպիսի նվազ և անազնիվ պահվածքը խոսում է ՆԱՏՕ-ի կողմից մեր երկրի նկատմամբ դիրքորոշումն ավելի խստացնելու մասին»,- հայտարարել է Թոփչուն:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական դաշինք է, այլ նաև տնտեսական և քաղաքական կախվածության «գաղութացման նոր ձևաչափ»: Նա հույս է հայտնել, որ թուրք ազգը կկարողանա մի կողմ նետել «գաղութացման վերնաշապիկը», որը ՆԱՏՕ-ն փորձում է հագցնել Թուրքիային:

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ.:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում