Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում:

Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանրապետության Նախագահը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին և օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումներ, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով ևս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հայերեն العربية English Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին