«iPod-ի հայր» Թոնի Ֆադելը չի բացառում Հայաստանում ներդրում կատարելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակի համաշխարհային մրցանակակիր Թոնի Ֆադելը, ով iPod-ի ստեղծողներից է, Երևանում հայտարարեց, որ շատ բան է լսել Հայաստանի ՏՏ ոլորտի մասին ու գուցե մի օր այստեղ ներդրում կատարի: Այս մասին Ֆադելը հայտնեց ՏՀՏ համայնքի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: «Վերջին 25 տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին շատ բան լսել եմ: Ուր էլ, որ գնում եմ, ներառյալ այստեղ, փնտրում եմ խելացի մարդկանց և հանդիպում նրանց հետ, վաղն այդպիսի հանդիպումներ ունենալու եմ: Ներդրումներիս առումով որևէ սահմանափակումներ չունեմ, այնպես որ միգուցե: Հետաքրքիր մի ընկերության մասին եմ լսել այստեղ, որը աղբից, թափոններից էներգիա է ստանում, դա էլ ենք դիտարկելու, հետաքրքիր է` տեսնենք ինչ կլինի, ով գիտի»,-ասաց Թոնի Ֆադելը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելինն է: Նա Երևան է ժամանել ՀՀ նախագահից ստանալու պարգևը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած անձանց: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նախորդ տարիների դափնեկիրներն են` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը (2016), «Kaspersky Lab» գլխավոր տնօրենԵվգենի Կասպերսկին, «Cisco systems» կորպորոցիայի Զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը (2010):

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում