Հասարակական

Ucom-ը հրազդանցիներին տրամադրում է որակյալ IP հեռուստատեսություն և ֆիքսված ինտերնետ

3 րոպեի ընթերցում

Ucom-ը հրազդանցիներին տրամադրում է որակյալ IP հեռուստատեսություն և ֆիքսված ինտերնետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը շարունակում է տեխնիկապես վերազինել ու արդիականացնել առկա շարժական ցանցը, ինչպես նաև ընդլայնել ֆիքսված ցանցի ծածկույթը: Վերջին մեկ ամսվա ընթացքում գործարկվել է Հրազդան քաղաքի տվյալների կենտրոնը, ինչի արդյունքում այժմ նաև այդ քաղաքի բնակիչների համար հասանելի են դարձել օպտիկամանրաթելային կապի միջոցով մատուցվող ֆիքսված կապի ծառայությունները, մասնավորապես՝ IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր և բազմաբովանդակ հեռուստաալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Հրազդանում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ բարձրացել է Հրազդանի հանգույցով անցնող (այդ հանգույցի կողմից սպասարկվող) ծառայությունների որակը, հզորացել և ավելի ճկուն են դարձել մարզի բջջային կայանների հենացանցը, միջազգային տրանզիտ և մագիստրալային կապուղիները։ Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև շարժական ցանցի բազային կայաններում՝ նորացվել են կայանների մարտկոցները, լուծվել են նախկինում ծագած տեխնիկական խնդիրները, ինչը թույլ է տվել մեծապես կայունացնել ցանցի աշխատանքը:

«Հրազդանում օրեցօր շատանում են ֆիքսված կապի բաժանորդները: Հիմնականում ցանկանում են դիտել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի հաղորդումները և գոհ են որակյալ կապից», - նշում է Հրազդանում Ucom-ի աշխատակից Ռուզաննա Մկրտչյանը:

Մատչելի և որակյալ փաթեթային լուծումների շնորհիվ՝ հրազդանցիները կարող են միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից, ամսվա վերջում ունենալ մեկ ընդհանուր հաշիվ և զգալիորեն խնայել՝ օգտվելով «4 Play» առաջարկից: Ավելին, այդ առաջարկից օգտվողները կկարողանան ստեղծել խումբ՝ այնտեղ ներառելով Ucom շարժական կապի 5 բաժանորդի, և միմյանց հետ խոսել անսահմանափակ:

«Որպես հայկական ընկերություն՝ Ucom-ն անում է ամեն ինչ, որպեսզի մարզերի բնակիչներին հասանելի լինեն այն բոլոր ծառայությունները, որոնցից օգտվում են մայրաքաղաքի ու մի շարք այլ բնակավայրերի բաժանորդները: Մենք շարունակաբար ընդլայնելու ենք մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը և ջանք չենք խնայի մեր բաժանորդներին որակյալ և մատչելի լուծումներ առաջարկելու համար», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում