Շարմազանովը իրատեսական է համարում պետբյուջեի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի կառավարության ծրագրից և իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրերից: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«2018 թ. պետական բյուջեի ծրագիրը բխում է մեր քաղաքական ուժի և Դաշնակցության համատեղ քաղաքական նախընտրական ծրագրից, կառավարության 5-ամյա ծրագրից, որը մենք ընդունել ենք այս դահլիճում: Եվ առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեի նախագծում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել: Մենք երբեք չենք ասել, որ մի զարկով մեր երկրում աղքատությունը պետք է վերանա, երբեք չենք ասել, որ մի զարկով աշխատավարձերը 100 տոկոսով կավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թ. տնտեսական աճի ապահովման համար պայմաններ ստեղծելու տարի է, իսկ 2018 թ. մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական 5 տոկոս աճ ապահովել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նշեց, որ Հայաստանն այս տարվա 8 ամսվա տնտեսական ցուցանիշներով լավագույն արդյունքն ունի ԱՊՀ տարածաշրջանում: «Համեմատության համար ասեմ, որ մենք այս բյուջեով նախատեսում ենք 4.5-5 տոկոս տնտեսական աճ, իսկ Ադրբեջանի բյուջեով նախատեսվում է 0.9 տոկոս աճ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտեց, որ կառավարության առաջարկած բյուջեի ծրագիրը իրատեսական է, կայունացման բյուջե է և հնարավորություն է տալիս երկարաժամկետ տնտեսական աճ ապահովել: «Մեր խնդիրը ոչ թե այսօր և հիմա դնել և մեր ողջ ռեսուրսներն ուղղելն է աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը, հետո գնալ վայրէջքի, այլ մեր խնդիրը խելամիտ քայլերով երկարաժամկետ տնտեսական աճի ապահովումն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը՝ նշելով, որ 2018 թ. պետական բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին ուղղվող բյուջետային հատկացումներն ավելանում են 28 միլիարդ դրամով: Նրա խոսքով՝ բյուջեի ծրագիրը բխում է Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու տրամաբանությունից:

Հայերեն Русский

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը