Քաղաքականություն

Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի. Նիդերլանդների Սենատի նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի. Նիդերլանդների Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատմականորեն և քաղաքական առումով ունի եզակի դիրք Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«Երբեմն կարող է թվալ, որ աշխարհի ուժերն են որոշում գետի ուղղությունները, թեև դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մենք չպետք է մոռանանք, որ կան միջին կարգի երկրներ, ինչպիսիք Հայաստանը և Նիդերլանդները, որոնք ունեն եզակի դիրք շահերի ու ուժերի միջև: Հայաստանի դեպքում ունեք պատմականորեն, քաղաքականորեն եզակի դիրք` Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հույս ունեմ՝ Հայաստանն ապագայում էլ կկատարի այդ դերը, որը օգուտ կբերի մեզ բոլորիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նիդերլանդների Սենատի նախագահը:

Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ ապրում ենք դժվար աշխարհում՝ պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն շեշտեց, որ կան նաև նոր հնարավորություններ:

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է՝ շեշտելով, որ գտնվում է պատմական հողի վրա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում