ՀՀԿ-ն գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կուսակցությունըլիարժեք սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սկսել են քննադատել Կարեն Կարապետյանին և նրա ղեկավարած կառավարության գործունեությունը: «Ես չեմ կարող ասել, թե ինչի համար են նրանք քննադատում կառավարությանը, դա հարցրեք «Ծառուկյան» դաշինքի իմ գործընկերներին: Սակայն ես չեմ էլ զարմանում, նրանք ընդդիմություն են, իսկ ընդդիմության գործը քննադատելն է: Մենք սատարում ենք վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած կառավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և ընդհանրապես կառավարության քաղաքականությունը միտված են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը, իսկ թե որքանով դրանք կլինեն արդյունավետ կամ ոչ արդյունավետ, ցույց կտա ժամանակը:

Նրա խոսքով՝ կառավարության գործունեության համար պատասխանատու են քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: «Եթե կառավարությունը հաջողի, կհաջողի նաև քաղաքական իշխող կոալիցիան, իսկ եթե, Աստված ոչ անի, ձախողվի կառավարությունը, կձախողվի նաև կոալիցիան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը բացառեց, որ գործող կառավարությունը կարող է ժամանակից շուտ հրաժարական տալ՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքից:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան