Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/911977.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 82 մարդ: Ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանցից ոմանց նկատմամբ երկրից արտաքսելու իրավական գործընթաց է սկսվել:
Իրավապահ մարմիններն առգրավել են նաև մեծ քանակությամբ փաստաթղթեր: