Քաղաքականություն

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ Մոլդովայի նախագահի և առաջին տիկնոջ դիմավորման պաշտոնական արարողությունը

1 րոպեի ընթերցում

 ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ Մոլդովայի նախագահի և առաջին տիկնոջ դիմավորման պաշտոնական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ընդունեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին և առաջին տիկին Գալինա Դոդոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մոլդովայի և Հայաստանի առաջին տիկինները նոյեմբերի 9-ին այցելեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ապա` Փարաջանովի թանգարան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում