Նախագահն ընդունել է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունենում շփվելու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում արդեն մեծ հաջողությունների հասած անհատների հետ, բայց կարծում եմ, որ այս համաժողովը կարևոր է նաև այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ոչ միայն գիտության մեջ նոր գաղափարների, առանձին ճյուղերում հաջողությունների հասած մարդկանց հետ երիտասարդների շփման, այլ նաև շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե հաջողության հասած մարդիկ ինչով կարող են օգտակար լինել մեր երկրին: Մենք այլ ճանապարհ չունենք գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց բացի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ ներկայացնելով պետության ներկայիս սուղ հնարավորությունների պայմաններում անգամ կրթության, գիտության բնագավառներում հաջողությունների հասած և ձգտումներ ունեցող մարդկանց խրախուսման, աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականությունը:

Հանդիպմանը մասնակցող գիտնականները պատմել են Հանրապետության Նախագահի աջակցությամբ կյանքի կոչված Համահայկական գիտական համաժողովներից իրենց տպավորությունների, առաջին համաժողովից հետո արձանագրված ձեռքբերումների, ինչպես նաև այս օրերին Հայաստանից բազմաթիվ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների մասին, որոնք միտված են համատեղելու սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, փորձի փոխանակում իրականացնելու, քննարկելու գիտության, կրթության բնագավառների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաև Հայաստանի զարգացմանն իրենց նպաստը բերելու հնարավորությունները:

Հայազգի գիտնականները Հանրապետության Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով հետագա համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև գիտնականներին հետաքրքրող հարցերին:

Հայերեն العربية English Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին