Հասարակական

Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար Գյումրու բյուջեից հատկացվելու է 7 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար Գյումրու բյուջեից հատկացվելու է 7 մլն դրամ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին այս տարի էլ ամանորյա միջոցառումների անցկացման համար շռայլություն թույլ չի տա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գյումրու ավագանու նիստում ձայների մեծամասնությամբ հաստատվեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը:

Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի միջոցներից հատկացվելու է 7 մլն դրամ: Այդ գումարից ամանորյա պարկեր ձեռք բերելու համար հատկացվելու է 2 մլն 500 հազար դրամ, հրավառությունը կարժենա 1 մլն դրամ, ընդ որում, գումարի շրջանակներում հրավառություն կլինի երկու անգամ՝ գլխավոր տոնածառի լույսերը վառելիս և ամանորի գիշերը:

Փողոցների՝ տոնական տրամադրություն ապահովող գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքները, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժումը եւ ապամոնտաժումը կարժենա 2 մլն 500 հազար դրամ, 1 մլն դրամ տոնական նվերների, հյուրասիրություն համար: Այս տարի էլ, ինչպես նշում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գումար չի հատկացվի «տաշի-տուշի»-ների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում