Քաղաքականություն

Ճամբարակի եւ Վարդենիսի խոշորացված համայնքների ընտրություններում նախկին քաղաքապետերը ծանր պարտություն են կրել

1 րոպեի ընթերցում

Ճամբարակի եւ Վարդենիսի խոշորացված համայնքների ընտրություններում նախկին քաղաքապետերը ծանր պարտություն են կրել

ԳԱՎԱՌ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խոշորացված երկու համայնքներում՝ Ճամբարակում եւ Վարդենիսում, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ի հայտ բերեցին նոր ղեկավարների կամ համայնքի ղեկավարի ընտրություններում ձախողվեցին նախկին երկու քաղաքապետերը՝ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ովքեր մի քանի ընտրաշրջան ղեկավարել են իրենց քաղաքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով, Ճամբարակի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Յուրա Ավալյանը հավաքել է 1424 ձայն, իսկ նրա մրցակից, անկուսակցական Վազգեն Ադամյանը՝ 4349 ձայն: Վարդենիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանի օգտին տրվել է 2119, նրա մրցակից, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արամ Հարությունյանի օգտին՝ 4401 ձայն:

Ընտրությունների ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ կամ միջադեպեր, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում