Քաղաքականություն

Միացյալ Նահանգները կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. դեսպան

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս միտքը հերթական անգամ հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած վերջին հանդիպմանը՝ Սեկուտան ասել է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը, և այդ աշխատանքը շարունակվում է: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Նման լուծումն անչափ կարևոր է»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում