Լավրովը կարևորել է ԵԱՀԿ ներուժի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Լավրովն ընդգծել է, որ կարևոր է օգտագործել ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների կարգավորման նպատակով: «Նախ և առաջ խոսքը Ուկրաինայի, ինչպես նաև Մերձդնեստրի մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշել է ՌԴ արտգործնախարարը՝ կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունը Ժնևյան քննարկումներին, ինչպես նաև Բալկաններում տարվող աշխատանքներում:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ