Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումից չորս թուրք ուժային է սպանվել
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումից չորս թուրք ուժային է սպանվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/911019.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախում է տեղի ունեցել թուրք ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կողմերի միջև բախման հետևանքով սպանվել են երկու թուրք զինվոր և երկու քորուջու (գյուղերի քուրդ պահապաններ):
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ բախման հետևանքով սպանվել է նաև Քրդական բանվորական կուսակցության չորս անդամ:
Շեմդինլիում գործողություններ են սկսվել՝ հայտնաբերելու PKK մյուս անդամներին: