Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Սահմանադրական դատարանի դիմաց արդարություն է պահանջել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Սահմանադրական դատարանի դիմաց արդարություն է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել երկրի Սահմանադրական դատարանի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ արդեն մեկ տարի է դատարանը չի քննում կուսակցության պատգամավորների կալանավորման փաստով իրենց ներկայացրած դիմումը:

Դատարանի դիմաց հավաքված անձանցից պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշն իր խոսքում նշել է, որ Սահմանադրական դատարանը չի կատարում իր առջև դրված պարտականությունները: «Այն, որ մենք այժմ տասնյակ պատգամավորներով կանգնած ենք Սահմանադրական դատարանի դիմաց, ապացույցն է նրա, որ Թուրքիայում օրենք չի մնացել»,- ասել է նա:

Բեշթաշը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի պարտականությունն է վճիռներ կայացնել հակասահմանադրական որոշումների վերաբերյալ:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 8 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Կուսակցությունը պատգամավորների կալանքի օրինականության հարցով դիմել էին Սահմանադրական դատարան, սակայն այն մինչ օրս պատասխան չի տվել:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում