Ինովացիա

Փորձագետները հայտնում են մեծ կիբեռգրոհից հայաստանյան բանկերի տուժելու մասին

2 րոպեի ընթերցում

Փորձագետները հայտնում են մեծ կիբեռգրոհից հայաստանյան բանկերի տուժելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակավիրուսային«Կասպերսկի լաբորատորիա»-նհայտնել էբանկերի դեմնոր թիրախայինկիբեռգրոհիմասին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կիբեռգրոհի արդյունքում տուժել են նաեւ հայկական բանկերը: «Բանկային համակարգի վրա բավականին մեծ հարձակում է տեղի ունեցել, որի թիրախում հիմնականում ռուսական բանկերն են հայտնվել, բայց գրոհից անմասն չեն մնացել նաեւ հայկական եւ մալազիական բանկերը»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` հասցված վնասների մասին դեռեւս տեղեկատվություն չկա: «Հայաստանում բիզնեսները լուռ են մնում նման հարձակումների դեպքում եւ հետեւաբար դժվար թե մենք լսենք ինչ-որ մի հայտարարություն այս մասին մեր բանկերի կողմից»,-ասաց փորձագետը, նշելով, որ հարձակումն ավելի շատ անդրադարձել է բանկային քարտային պրոցեսինգի վրա: «Հետքերը թույլ են տալիս կասկածել մի բավականին հայտնի կիբեռհանցավոր խմբավորման վրա, որն արդեն տարիներ շարունակ բանկերի դեմ նմանատիպ գործողություններ է իրականացնում: Կիբեռհանցագործները բանկոմատներից գումար տանելու հնարավորություն են ստացել` միջինում մեկ հարձակումից կարողանում են մոտ կես միլիոն դոլար տանել»,-հավելեց Մարտիրոսյանը:

Կիբեռհանցագործները վարակումն իրականացրել են թիրախայինֆիշինգային նամակներիմիջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկել իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից:

Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ նմանատիպ հարձակումները բավական բարդ են թե իրականացման եւ թե բացահայտման տեսանկյունից: Դրանք շատ դեպքերում բացահայտվում են գրոհն ավարտվելուց հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում