Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։

Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։

«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան