Թուրքիան կոչ Է արել «Իսլամական ությակի» երկրներին՝ փոխհաշվարկն իրականացնել ազգային արժույթներով
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան կոչ Է արել «Իսլամական ությակի» երկրներին՝ փոխհաշվարկն իրականացնել ազգային արժույթներով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/909622.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական ությակ» (D-8) կազմակերպության երկրները պետք Է փոխադարձ առեւտուրն իրականացնեն ազգային արժույթներով ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին Ստամբուլում հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով D-8-ի գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակել Է Haberturk հեռուստաալիքը:
«Մեր նպատակը պետք Է դառնա առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը 100 մլրդ դոլարից մինչեւ 500 մլրդ դոլար,-ընդգծել Է նա:-Դրա համար մենք պետք Է փոխհաշվարկներն իրականացնենք ազգային արժույթներով: Ոչ մի անհրաժեշտություն չկա մեր տնտեսությունները ենթարկել դոլարի եւ եվրոյի ճնշմանը»:
Ստամբուլում մեկնարկել Է «Իսլամական ությակ» կազմակերպության իններորդ գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը եւ Թուրքիան: Կազմակերպությունը հիմնվել Է 1997 թվականի հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: