ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում:

Զրուցակիցները երկուստեք նշել են, որ Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում դեռևս չի կարելի վստահորեն պնդել, որ ամբողջությամբ օգտագործվել է երկու երկրների միջև հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ չնայած վերջին շրջանում միջպետական հարաբերություններում արձանագրված որոշակի աշխուժությանը:

Դեսպան Մադսենը, նշելով, որ հայ-դանիական հարաբերությունները շատ ավելի վաղ են ձևավորվել, ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված այդ հարաբերությունները երկուստեք պարտավորեցնում են ավելի մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ վերաբերվել երկկողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանի և Դանիայի միջև կապերի սերտացման և խորացման գործում իր ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Դեսպան Ռուբեն Մադսենը նշել է, որ ԵՄ-ում Դանիան հանդես է գալիս Միության հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին:

Հանրապետության Նախագահը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Մադսենը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հայերեն العربية English Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին