Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է հասնել նրան, որ Արցախի անկախության խնդիրը վերջնականապես լուծում ստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պետք է գնահատենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անցնող 26 տարում: Հայ ժողովուրդը Հայաստանի եւ Արցախի հետ համախմբված կարողացավ երկու հայկական պետություն ստեղծել. սա մեծ արժեք է, անկախ հայրենիք ունենալը մեծագույն պարգեւ է: Կարծում եմ՝ այն դարձել է ժողովրդավարության մի փոքրիկ հոյակապ կղզյակ, եւ մենք պետք է հստակ ներկայացնենք այն, ինչ կատարվում է Արցախում: Սա ամբողջ հայ ժողովրդի, հայ պետության ակտիվ գործունեության առանցքային հարցերից է: Ես շատ կցանկանայի, որ Եվրոպայի մեր հայերը իրենց գլուխը բարձր պահեին, որովհետեւ դուք Եվրոպայի հավասար քաղաքացիներն եք, ձեր ներկայությամբ եւ աշխատանքով, մտքի պայծառությամբ դուք կառուցում եք Եվրոպան»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ ուղղությամբ Եվրոպայում առավել ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն:

«Նման տարածքում, որը զարգացածության, ժողովրդավարության եւ քաղաքակրթության կենտրոն է, մեր իրավունքների խնդրում պետք է լինենք նախանձախնդիր: Պետք է հասնենք նրան, որ Եվրոպայում չլինի մի երկիր, որը ճանաչած չլինի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով